Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ամառը վերադառնում է

Ամառը վերադառնում է
29.09.2016 | 14:49

Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած Իրանի տարածքից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը 1-5-ը ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատած աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով:


Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների:

Իսկ հոկտեմբեր ամիսը ընդհանուր առմամբ կանխատեսվում է օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս, այսինքն` սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում»,-ասվում է գրառման մեջ:

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ