ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Սպասողական վիճակ

Սպասողական վիճակ
11.10.2016 | 00:37

ՀՀԿ-ում սպասողական, ծանր օրեր են։ Նրանք, ովքեր կրկին պատգամավորի աթոռին են ուզում բազմել (իսկ ցանկացողների պակաս չկա), անորոշ վիճակում են, սպասում են՝ երբ են «վերևում» զտումներն ավարտվելու, որ իրենց «հարցերը լուծեն»։
Իսկ «վերևներում», մեր տեղեկություններով, դիտավորյալ առկախել են հարցը, ինչը շատ է բարդացրել հատկապես մարզերը ներկայացնող պատգամավորների վիճակը։ Վերջիններս դժգոհում են, որ ոչ միայն չգիտեն, թե ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը, այլև առաջադրվելու դեպքում պատրաստվելու քիչ ժամանակ ունեն։ Սրան գումարվում է նաև մեկ այլ հանգամանք. բարեփոխված ԸՕ-ի պայմաններում, ըստ պատգամավորների, բավականին դժվարացել է իրենց գործը։ Օրինակ, եթե ՀՀԿ-ն որոշի, որ ցուցակում լինելու են և՛ այդ ընտրատարածքի պատգամավորը, և՛ մարզպետը, բավականին բարդ ու խճճված իրավիճակ է ստեղծվելու։ Մեր տեղեկություններով, այս օրինակը հնարավոր է կիրառվի Տավուշի մարզի պարագայում. ՀՀԿ-ի ցուցակում, ամենայն հավանականությամբ, կլինի նաև մարզպետ Հովիկ Աբովյանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ