Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               

Խաբեբա «բարեգործները»

Խաբեբա «բարեգործները»
11.10.2016 | 08:46

Աղանդավորական ցանցերի սկզբունքով են գործում իբր բարեգործական կազմակերպությունները, որոնց աշխատակցուհիները, առավոտից երեկո հեռախոսի մոտ նստած, մարդկանց նյարդերն են սղոցում: Հավանաբար չկա մեկը, որ չի զայրացել նրանց ակնհայտ խաբեությունից, չի հանդիմանել այն անկապ ամսագրերի համար, որոնք բարեգործության անվան տակ բավականին բարձր գնով իրացվում են:


Հերթական զանգը: «Հիվանդ երեխային օգնելու նպատակով բարեգործություն ենք անում»,- ռոբոտային հնչերանգով կշարունակեր խոսքը երիտասարդ աշխատակցուհին, եթե անակնկալի չգար հարցից՝ ե՞րբ եք հիմնադրվել: Կարկամելով, հազիվ լսելի ձայնով ասաց, թե երկու-երեք ամիս: «Քանի՞ երեխայի եք օգնել»,- շարունակեցի հարցաքննել: Պատասխանն առավել քան խոսուն էր. «Դեռ էս երեխայի վրա ենք աշխատում»: «Որ հիվանդ երեխայի անունով եք աշխատում, լավ չէ, վատ է նաև, որ իբր բարեգործություն եք անում իմ հաշվին»,- ասացի ու առաջարկեցի հաշվեհամար տալ, որ գումարը ինքս փոխանցեմ: Հեռախոսն անջատեց:


Շարքային «բարեգործների» առաքելությունն ավարտած կհամարեի, եթե տասը րոպե հետո չզանգեր գլխավոր «բարեգործը»: «Դուք ինչո՞ւ եք վիրավորել մեր աշխատակցին»,- հանդիմանական տոնով սկսեց կազմակերպության վայ-ղեկավարը: «Չեմ վիրավորել, ասել եմ այն, ինչ կարող եմ նաև Ձեզ ասել»,- հանդարտ պատասխանում եմ: Վիրավորված «գլխավորը» շարունակում է. «Մենք լիցենզավորված կազմակերպություն ենք»: «Ձեր հասցեն ասեք, ես կգամ, տեղում կհամոզվեմ ու իմ, այսպես ասած, մեղադրանքները հետ կվերցնեմ»:

Անսպասելի էր: «Ի՞նչ հասցե, հասցե՞ն ինչ եք անում, հասցեն էական չէ»,- վրդովվեց տիկինը և հեռախոսն անջատեց: Պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում «լիցենզավորված» բարեգործների աշխատանքի վրա, նրանց հեռախոսահամարն է` 012 41 10 18: Գոնե մի անգամ գնացեք այս «բարեգործների» հետքերով ու սաստեք, որ մարդկանց ավելորդ չնյարդայնացնեն ու խաբեությամբ չզբաղվեն:
Ի դեպ, նման «բարեգործների» ծառայություններից օգտվողներն էլ հայտնվում են ծուղակում. օրումեջ անկապ ամսագրերով դեսանտ է իջնում: Մերժումն էլ չի փրկում, կպչուն խաբեբաներ են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ