Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՈՒկրաինացի դաշտային հրամանատարի նկատմամբ ռուսաստանցիների համակրանքը չի արտացոլում Կրեմլի դիրքորոշումը

ՈՒկրաինացի դաշտային հրամանատարի նկատմամբ ռուսաստանցիների համակրանքը չի արտացոլում Կրեմլի դիրքորոշումը
19.10.2016 | 10:40

Ռուսաստանցիների համակրանքը ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության դաշտային հրամանատար, վերջին օրերին սպանված Արսեն Պավլովի նկատմամբ չի արտացոլում Կրեմլի դիրքորոշումը՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Դոնեցկի ամենահայտնի դաշտային հրամանատարներից «Մոտոռոլա» մականունով հայտնի Արսեն Պավլովը սպանվել է հոկտեմբերի 16-ին: Ըստ նախնական վարկածի, «Մոտոռոլան» պայթեցվել է Դոնեցկի բնակելի շենքերից մեկի վերելակում: Դաշտային հրամանատարը 2014-ի օգոստոսին Իլովայսկում ծավալված մարտերի, Դոնեցկի օդանավակայանի մոտ կես տարի տևած ռազմական գործողությունների ակտիվ մասնակից էր: Նա հայտնի էր իր դաժան վարքագծով: Սեփական խոստովանության համաձայն՝ անձամբ է խոշտանգել և սպանել գերիներին:

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ