ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

ՀԱԿ. Ստեղծված են նախադրյալներ Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար

ՀԱԿ. Ստեղծված են նախադրյալներ Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար
25.10.2016 | 11:25

ՀԱԿ-ը շաբաթ օրը կայացած վարչության 5 ժամ տևած նիստից հետո խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ, այսօր հրապարակել է խոստացված փաստաթուղթը: Հայտարարությունում ՀԱԿ-ը հիշեցնում է, որ 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում Ազգային ժողովի հինգ խմբակցությունները և իշխանության ներկայացուցիչները կայացրին քաղաքական համաձայնություն, որի արդյունքում, «թեև տարածքային վարկանիշային ցուցակների ներդրմամբ իշխանությունը պահպանում է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման միջոցով ընտրությունների արդյունքների վրա ապօրինաբար ազդելու հնարավորությունը, և ըստ այդմ՝ նոր Ընտրական օրենսգիրքն ամենևին կատարյալ չի կարելի համարել, այնուամենայնիվ, իշխանությունների վրա ընդդիմության և քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում էական առաջընթացի հանգեցրած վերոնշյալ փոփոխությունները, որպես մեկ համալիր, հնարավորություն են տալիս զրկելու իշխանություններին ընտրությունների իրական արդյունքները շուրջ 500 հազար կեղծ «քվեներով» հավելագրելու հնարավորությունից, բացառելու կրկնաքվեարկությունները, լցոնումները, ընտրողների, վստահված անձանց, դիտորդների և լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրումը, քվեների գողությունը»: ՀԱԿ վարչությունը հայտարարում է, որ սկսում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունների նախապատրաստական գործընթացը:


«Հիմնվելով այն իրողության վրա, որ 2017-ի ապրիլյան ընտրությունների արդյունքում է ձևավորվելու Հայաստանի իշխանությունը, և ըստ այդմ այդ ընտրություններն իրենց նշանակությամբ հավասարազոր են անցյալի նախագահական ընտրություններին, ՀԱԿ-ը նաև հայտարարում է՝ ա) 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձևավորումն ու ժողովրդավարության հաստատումը, բ) նույն սկզբունքների պահպանմամբ, պատրաստ է բաց քաղաքականություն կիրառելու և լայն համագործակցության (այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելը) հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների և անհատների հետ, գ) համոզված լինելով, որ առանց ժողովրդի ակտիվ մասնակցության որևէ փոփոխության հասնելն անհնար է, կձեռնարկվեն բոլոր քայլերը իշխանափոխության և երկրում արմատական վերափոխումների գաղափարների շուրջ հասարակական ամենալայն կոնսոլիդացիա ապահովելու ուղղությամբ»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ