Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.11.2016 | 00:02

Եթե բարիք ես անում, իմացի՛ր՝ ում ես անում, և շնորհ կստանաս քո բարիքի դիմաց։ Բարի՛ք արա բարեպաշտին և փոխարենը հատուցում կստանաս եթե ոչ նրանից, ապա Բարձրյալից։ Բարիք չկա նրա համար, ով մշտապես չարիք է գործում և ողորմածություն չի ցուցաբերում։ Օգնի՛ր բարեպաշտին և ձեռք մի՛ երկարիր մեղավորին։ Բարի՛ք արա խոնարհին և մի՛ օգնիր ամբարշտին, պահի՛ր քո հացը և մի՛ տուր նրան, որպեսզի դրանով նա քեզ չհաղթի։

Սիրաքի իմաստությունը 12. 1-6

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ