ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Փո՞ղ են լվանում

Փո՞ղ են լվանում
18.11.2016 | 09:42

Միլանի քաղաքային խորհրդին կից մաֆիայի դեմ պայքարի հատուկ հանձնաժողովը ցանկանում է իմանալ, թե ով է կանգնած քաղաքի ֆուտբոլային երկու ակումբների՝ «Միլանի» ու «Ինտերի» գնման գործարքի թիկունքում: Սույնը հանձնաժողովը բացատրել է նրանով, որ թիմերի ղեկավարությունը տնօրինում է քաղաքային «Սան Սիրո» մարզադաշտի կառավարումը: «Կարծում ենք, որ քաղաքի ադմինիստրացիան պետք է իմանա, թե իրականում ով է դարձել ակումբների տերը», ասել է քաղաքապետարանի պաշտոնյան՝ կասկածելով, որ ակումբների գնման-վաճառքի գործարքում կարող է տեղ գտած լինել «փողերի լվացում» կոչվածը:


«Միլանի» երեսուն տարվա տնօրինումից հետո Սիլվիո Բեռլուսկոնիի ընտանիքին պատկանող «Ֆինինվեստ» ընկերությունը, ինչպես հայտնի է, հասավ չինացի ներդրողներին ակումբի վաճառման գործարքի կայացմանը: 740 միլիոն եվրո արժողությամբ գործարքն ամբողջովին պիտի ավարտվի դեկտեմբերին (մեկ տարի առաջ Բեռլուսկոնին չինական կողմին տրամադրել է ակցիաների 49 տոկոսը), սակայն թե կոնկրետ գնորդն ով է, մինչև այժմ չի բարձրաձայնվել:
Մեկ տարի առաջ էլ կենցաղային տեխնիկայի ու էլեկտրոնիկայի Suning Commerce Group առևտրային ցանցը ձեռք է բերել «Ինտերի» ակցիաների 68,55 տոկոսը: Ավելի վաղ ինդոնեզացի գործարար Էրիկ Տոխիրը (նա զբաղեցնում է ակումբի նախագահի պաշտոնը) ձեռք էր բերել ակցիաների 31 տոկոսը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ