ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սիրիայի պաշարված հատվածներում մոտ մեկ միլիոն մարդ է ապրում

Սիրիայի պաշարված հատվածներում մոտ մեկ միլիոն մարդ է ապրում
22.11.2016 | 17:51

Ըստ ՄԱԿ-ի՝ մոտ մեկ միլիոն մարդ ապրում է Սիրիայի պաշարված հատվածներում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ստեֆեն Օ'Բրայենի խոսքով՝ անցած տարվա համեմատ այդ ցուցանիշը կրկնակի աճել է՝ 486 հազար 700-ից հասնելով 974 հազար 80-ի:

«Խաղաղ բնակիչները ապրում են կղզիացած, սովամահ են լինում, ռումբերի հարվածների տակ են, զուրկ են բժշկական և հումանիտար օգնությունից»,- ասել է Օ'Բրայենը՝ քննադատելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանը իր ժողովրդին պաշտպանել չկարողանալու և ռմբահարելու համար: ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ է արել Անվտանգության խորհրդին խիստ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ