ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Անուշ Սեդրակյանն ազատ է, բայց ոչ դեմոկրատ

Անուշ Սեդրակյանն ազատ է, բայց ոչ դեմոկրատ
24.11.2016 | 23:20

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը դուրս է գալիս կուսակցությունից: Նա նշել է, որ վեց ամիս առաջ էր դիմել, սակայն չէին ընդունել. «Խնդրել էի կուսակցության նախագահին, որ ցանկացած պահի դադարեցնի իմ անդամակցությունը՝ տարբեր տիպի խնդիրների պատճառով»,- ասել է Անուշ Սեդրակյանը՝ հավելելով, որ խնդիրները կապված են քաղաքական հարցերի հետ, պետք չէ անձնավորել և այլ երանգավորում տալ:


«Մի քանի անգամ էլ ասել եմ, որ պատրաստ եմ կասեցմանն ամեն պահի: Եվ հիմա երբ դաշինք է ձևավորվում, հուսով եմ, որ իմ կատարած աշխատանքը կնպաստի այդ դաշինքի զարգացմանը, բայց միևնույն ժամանակ այդ աշխատանքը կանի մեկ ուրիշը»,- հավելել է նա: Անուշ Սեդրակյանն ասել է, որ տեղյակ է՝ դաշինքը պատրաստվում է Հրանտ Բագրատյանը ղեկավարել. «Ես պատասխանատու եմ կուսակցության աշխատանքի և գործունեության համար, որին անվերապահ նվիրված աշխատել եմ, բայց ես չեմ ուզում պատասխանատու լինել դաշինքների համար, դա ծանր բեռ է»:

Քաղաքականությունից Անուշ Սեդրակյանը չի պատրաստվում դուրս գալ, ասում է՝ քաղաքականությունն իմ անբաժան մասն է. «Եթե ես անգամ ուզենամ իրենից հրաժարվել, ինքը ինձնից չի հրաժարվի»:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ