Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Շոյգու. Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է

Շոյգու. Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է
30.11.2016 | 19:39

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: APA գործակալության փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն ասել է, թե Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է: Նա հույս է հայտնել, որ 2017-ին կստեղծվի երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարական կառույց՝ Կասպիցի անվտանգության հարցերը կարգավորելու նպատակով: Զաքիր Հասանովն ասել է, թե երկու երկրների միջև զարգանում է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Նա նշել է, որ Ռուսաստանի զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություններում 80 ադրբեջանցի կուրսանտ է սովորում: Նրանք ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2017-ի համագործակցության պլանը:


Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: Շոյգու-Հասանով երկկողմ հանդիպումը կայացել է այդ հավաքի շրջանակում:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ