Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ատամբաևը մեկ տարուց կհեռանա

Ատամբաևը մեկ տարուց կհեռանա
01.12.2016 | 17:37

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հավաստիացրել է, որ ուղիղ մեկ տարի հետո կհեռանա պաշտոնից և երկրում իշխանափոխություն կլինի: Նա նախագահ է ընտրվել 2011-ին և լիազորությունների ժամկետն ավարտվում է 2017-ի վերջին։ «Ժամանակը շատ արագ է անցնում, ես բողոքելու առիթ չունեմ, Ղրղզստանի ժողովրդի օգնությամբ շատ բան է հաջողվել անել։ Մենք այժմ լրիվ այլ երկիր ունենք։ Մեկ տարի հետո ես կհեռանամ այս աշխատանքից և երկու-երեք տարի անց ակնհայտ կլինի՝ ինչ է հաջողվել անել»,- ասել է Ատամբաևը։

Նա նշել է, որ չգիտի, թե ում կընտրի ժողովուրդը հաջորդ տարի, ամենակարևորն է, որ այդ մարդը «երկիրը հետ չտանի»։ Նախագահի խոսքով՝ իր համար միևնույն է, թե ով կգա իշխանության գլուխ՝ նախագահական սոցիալ-դեմոկրատական կուսակցության, թե ընդդիմության ներկայացուցիչ, կարևորը, որ դա լինի լուրջ աշխատող կուսակցություն։ Ղրղզստանի նախագահը կարծում է, որ լավ կլինի, եթե մինչև 2020-ը երկրում ձևավորվի երկու ուժեղ կուսակցություն, որոնք կկարողանան փոխարինել միմյանց խորհրդարանում, ինչը թույլ չի տա մարգինալ քաղաքական գործիչներին ստանձնել իշխանության ղեկը։

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ