ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Կառլսենն արքայական նվեր մատուցեց ինքն իրեն՝ իր ծննդյան օրը

Կառլսենն արքայական նվեր մատուցեց ինքն իրեն՝ իր ծննդյան օրը
02.12.2016 | 11:45

Նյու Յորքում ավարտված շախմատի թագի համար պայքարում Մագնուս Կառլսենը պահպանեց տիտղոսը՝ թայ բրեյքում 3:1 հաշվով հաղթանակի հասնելով Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Անդրադառնալով «ռապիդին»՝ նշենք, որ առաջին երկու պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի, թեպետ երկրորդում, որտեղ սպիտակներով խաղում էր աշխարհի չեմպիոնը, անհուսալի վիճակ էր ստեղծվել հավակնորդի համար, որը սարսափելի ցայտնոտում, այնուամենայնիվ, կարողացավ փրկել պարտիան՝ խաղատախտակի վրա հասնելով պատային դրության: Երրորդում նորվեգացին հարկադրեց սխալվել Կարյակինին ու առաջ անցավ հաշվի մեջ:
Չորրորդում խաղարկվեց սիցիլիական պաշտպանություն՝ առաջին անգամ մրցամարտում:

Ընտրությունը Կարյակինինն էր, որն այլևս անիմաստ համարեց իսպանական պաշտպանությունում բախտ որոնելն ու խնդիր ուներ դիրքային տևական մարտում կոտրելու մրցամարտի իր համար բացասական ելքը: Արդեն տասնհինգերորդ քայլում մասնավորապես Սյուզան Պոլգարը նշում էր Մագնուս Կառլսենի ունեցած լավ դիրքը՝ հավակնորդի միակ շանսը տեսնելով աշխարհի չեմպիոնի հնարավոր կոպտագույն սխալի մեջ, իսկ ահա քառասունվեցերորդ քայլում կատաղի արագությամբ կյանք մտած ու ամեն ինչից հասկացող համակարգիչը կանխատեսում էր մատ չորս քայլից՝ հօգուտ Կառլսենի, սակայն աշխարհի գործող չեմպիոնը գտել էր նույնին երեք քայլից հասնելու տարբերակը: Իհարկե, բանը չհասավ դրան, որովհետև Սերգեյ Կարյակինն անձնատուր եղավ:


Հետաքրքիր է նկատել, որ, հակառակ շախմատային հանրության մեծամասնության կարծիքի, կողմերի պայքարը տասներկու պարտիայում չավարտվեց, և Սերգեյ Կարյակինին հաջողվեց բանը բերել-հասցնել թայ բրեյքի, ինչը նրա համար մեծ հաջողություն էր: ՈՒրիշ բան, որ այստեղ նրան էապես խանգարեց ֆիզիկական հոգնածությունը (պատահական չէ, որ թայ բրեյքի բոլոր պարտիաներում էլ հավակնորդը խաղաժամանակի սուր խնդիր ուներ, գրեթե մշտապես հայտնվում էր ցայտնոտում), որը նաև գերլարված հոգեբանականի կնիքով էր, եթե մի կողմ դնենք Մագնուս Կառլսենի անուրանալի շախմատային հանճարը:
Նկատենք, որ աշխարհի չեմպիոնը մրցամարտը շահեց սեփական ծննդյան օրը՝ հիրավի արքայական նվեր մատուցելով ինքն իրեն: Հիմա, երբ մրցամարտն ավարտված է, կարելի է նույնիսկ մտածել, որ նորվեգացին դիտմամբ այսպես արեց, թեպետ սրանում ավելի շատ բանաստեղծականություն կա, քան իրականություն, չնայած ի՞նչ իմանաս, թե հանճարների գլխում ինչ սատանաներ են պտտվում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ