ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արթուր Բաղդասարյանի 300-ը

Արթուր Բաղդասարյանի 300-ը
28.02.2017 | 23:21

«Հայկական վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակում հիմնականում հանգրվանել են նույն կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունների աշխատողները: Դատելով ԿԸՀ ներկայացրած ցուցակից՝ այդ ընկերությունները բազմազան են: Ընդգրկված են Արթուր Բաղդասարյանի կուսակցության խոսափող համարվող «Հ3» հեռուստաընկերության աշխատակիցները՝ տնօրեն, գլխավոր խմբագիր, ծրագրերի տնօրեն, եթերային թողարկիչ և այլն: Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերություններից են նաև «Ֆրուտլենդ»-ը և «Հայասի գրուպ»-ը, որոնց ներկայացուցիչները նույնպես ընդգրկված են ՀՎԿ ցուցակում: Օրինակ՝ թեկնածու է «Հայասի գրուպ»-ի արտադրամասի պետը՝ Գուրգեն Մարգարյանը, թեպետ ոչ անցողիկ հորիզոնականն է զբաղեցնում՝ 156:

Բաղդասարյանն իր գլխավորած ցուցակում ներառել է նաև Հայաստանի Ֆրանսիական և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի դասախոսական կազմին: Նկատենք՝ Բաղդասարյանը 2000-ից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2002-ից՝ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Այս կուսակցության ընտրական ցուցակը խայտաբղետ է, օրինակ՝ թեկնածու է նաև «Ակվատեկ» համալիր աերոբիկայի պատասխանատուն, ՍՊԸ-ներից մեկի անվտանգության աշխատողը, շատ են տարբեր շրջանների դպրոցների ուսուցիչներ:


Ցուցակում կան նաև մտավորականներ՝ Հայ գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, բանաստեղծ Արա Ալոյանը:

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ