Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սամվել Սանամյան. «Մենք գնում ենք հաղթելու աղքատությանը»

Սամվել Սանամյան. «Մենք գնում ենք հաղթելու աղքատությանը»
22.03.2017 | 13:32

«Մենք գնում ենք հաղթելու աղքատությանը։ Ես ոչ մեկին մրցակից չեմ համարում և կուզենայի՝ մյուս թենկածուներն էլ ինձ մրցակից չհամարեին։ Ես կցանկանայի՝ Հրազդանի 28-30 պատգամավորի թեկնածուները հավաքվեին մի նպատակի շուրջ, ընտրեին մեկին և կանգնեին այդ մեկի կողքը։ Մենք մասնատված արդյունքի չենք հասնի»,- մարտի 21-ին Հրազդանի Միկրոշրջան թաղամասի ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանը։ Նա նշեց, որ հաղթանակի հասնելու համար համախմբում է անհրաժեշտ, և պետք է համախմբվել տնտեսական զարգացման ծրագրերի շուրջ, ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն երևում և շոշափելի են։ Նա կոչ արեց ընտրողներին ձայնը տալ Հրազդանի զարգացմանը։

Նշենք, որ Սամվել Սանամյանի մարտի 21-ի հանդիպումը խորհրդանշական էր, քանի որ ներկա էին պատգամավորի թեկնածուի դասղեկը՝ Օֆիկ Գրիգորյանը, մանկության ընկերները։ Տիկին Գրիգորյանն իր ելույթում նշեց. «Իր խոսքի տերն է Սամվելը։ Ամեն առիթով դպրոց է եկել, ոչ բոլոր պաշտոնյաներն են նման կերպ վարվում։ Շատ դեպքերում չեն էլ ուզում ծանոթի կամ բերեկամի հանդիպել՝ մտածելով, թե իրենցից ինչ-որ բան կպահանջեն։ Սամվելը՝ ընդհակառակը, ինքն է մոտենում, հարցնում՝ ինչով կարող է օգնել։ Ես ձեզ ի սրտե ասում եմ՝ առանց վարանելու գնացեք և քվեարկեք Սամվել Սանամյանի օգտին։ Նա իր խոսքերը իրականություն կդարձնի»։


Այս օրերին շարունակվում են Սամվել Սանամյանի ամենօրյա հանդիպումները Կոտայքի մարզի բնակիչների հետ։
Սամվել Սանամյանի՝ ընտրողների հետ հանդիպումից հատված կարող եք տեսնել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ