Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Զուրաբյանը չգիտի՝ որ կուսակցություններն են այսօր իշխանություն, վաղը` ընդդիմություն

Զուրաբյանը չգիտի՝ որ կուսակցություններն են այսօր իշխանություն, վաղը` ընդդիմություն
22.03.2017 | 17:51

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ստեփանավանցիներից մեկը Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ ո՞ր կուսակցություններն են իսկապես իշխանություն, որոնք՝ ընդդիմադիր: «Էդ կուսակցություններին դուք շատ լավ գիտեք, որովհետև էդ կուսակցությունները գալիս են, ձեզ ընտրակաշառք առաջարկում: Դուք շատ լավ գիտեք, ես չպետք է ձեզ ասեմ: Ժողովուրդը մասսայաբար գիտի: Նրանք ժողովրդի դռներն են թակում, մտնում ու առաջարկում: Չգիտե՞ք՝ ով ա»,- խուսափողական պատասխան տվեց Լևոն Զուրաբյանը:

Քաղաքացին նշեց, որ ինքը կցանկանար Լևոն Զուրաբյանից կոնկրետ անուններ լսել. «Էսօր ո՞վ ա իշխանությունից մի 3-4 ամիս առաջ դուրս գալիս, ընդդիմություն խաղում, ընդդիմություն են ձևացնում, հետո նորից գնում են իշխանություն: Ես ուզում էի՝ պարոն Զուրաբյանն ասի, որ էն մնացած խեղճ ու կրակ ժողովուրդն իմանա, լսի»:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ