ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Այնքան մարդ, որ վստահաբար ասել է՝ իր ձայնը «Ելք»-ին է տալու ու տա, մենք 3-րդ տեղը կզբաղեցնենք. Արամ Սարգսյան

Այնքան մարդ, որ վստահաբար ասել է՝ իր ձայնը «Ելք»-ին է տալու ու տա, մենք 3-րդ տեղը կզբաղեցնենք. Արամ Սարգսյան
30.03.2017 | 21:26

«Ելք» դաշինքը վերածվեց ուժեղ թիմի, և դաշինքի անդամների դեմքերի արևայրուքը ապացուցում է, թե որքան լավ է աշխատել դաշինքը՝ մարտի 30-ին, «Ելք»-ի քայլերթի ժամանակ ասել է դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Մենք հանդիպել ենք ամենաքիչը կես միլիոն մարդու հետ, լավագույն դեպքում ՀՀԿ-ԲՀԿ-ն իրար հետ մի հարյուր հազար մարդու են հանդիպել, որոնք էդ նույն ելույթները մի հինգ անգամ լսել են, մեր պարագայում երթին, միտինգին գալիս են նրանք, որոնք իրենց քվեն մեզ են տալիս։ Խոսում ես՝ լսում են ու դրանից հետևություն անում։ Մեր մարտավարությունը ճիշտ է, մենք ունեցել ենք ամենալուրջ բանավեճերը քաղաքացիների հետ, ուղիղ շփվել նրանց հետ, գիտեք՝ մեզ ինչ հարցեր էին տալիս, նախկինից եկած մեղադրանքներ հնչեցնում և այլն»,- ասել է Արամ Սարգսյանը։

Նա նշել է, որ սոցիոլոգիական հարցումները պատվիրում են իշխանությունները և ներկայացնում այնպիսի արդյունք, ինչպիսին իրենք են ցանկանում։ «Իմ շփումներով կարող եմ ասել՝ այնքան մարդ, որ մեզ հանդիպել ու ասել է, որ վստահաբար իր ձայնը «Ելք» դաշինքին է տալու, եթե էդքան մարդ մեզ քվե տա, հաստատ 3-րդ տեղը կընկնենք»,- ասել է Արամ Սարգսյանը։

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ