ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ընտրակաշառքի գործոնը

Ընտրակաշառքի գործոնը
03.04.2017 | 00:13

Ընտրություններն ավարվեցին: 2 587 706 ընտրության իրավունք ունեցողներից այսօր ընտրությանը մասնակցել է 1 574 947 անձ կամ 60,86 տոկոսը: Իհարկե, մասնակցության այս տոկոսն արտառոց չէ և տեղավորվում է ինչպես հայաստանյան, այնպես էլ` նույնիսկ եվրոպական ստանդարտներում:

Ամբողջ խնդիրն այն է, որ մի շարք պատճառներով դժվար է հավատալ, որ Հայաստանում այդքան մարդ ինքնակամ կմասնակցեր ընտրություններին: Նախ, արտագաղթի մասշտաբը մեծ է, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում մնացած ընտրողները, ըստ էության, մոբիլիզացվել են: Ըստ այդմ, տեղին է խոսել մասնակցության իրականում ավելի մեծ տոկոսի մասին: Մյուս կողմից` մարդիկ զանգվածաբար ընտրություններին մասնակցելու մոտիվներ չունեն: Նախ` չեն հավատում դրանց օրինականությանը, հետո` երկրում որևէ մեկը չէր հավատում և չի հավատում, թե այս ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել: Սրան գումարենք այն փաստարկը, որ «Սասնա ծռերի» գործողություններից հետո հասարակության մի փոքր, բայց ակտիվ խմբի մոտ արմատավորվեցին բոյկոտի տրամադրություններ:


Դիտորդները կարծում են, որ ավարտված ընտրությունների ամենամեծ խախտումը եղել է վերահսկելի կամ ուղղորդված քվեարկությունը: Սա այն դեպքն է, երբ մարդուն կաշառում են կամ սպառնում, ապա իրենց «աշխատանքի» արդյուավետությունը ստուգում են «զոհի» քվեարկությունը վերահսկելով: Ահա, թե որտեղ է թաքնված ընտրողների ակտիվ մասնակցության «շան գլուխը»:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 2340

Մեկնաբանություններ