ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Սերժ Սարգսյանը հստակեցրեց. Ծառուկյանն ընդդիմություն է

Սերժ Սարգսյանը հստակեցրեց. Ծառուկյանն ընդդիմություն է
03.04.2017 | 23:07

Այսօր խորհրդարանական ընտրություններում հաղթած ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել ու բավականին հետաքրքիր ակնարկ արել։

«Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Փաստորեն, «ընդդիմության պատկառելի ներկայացվածություն» ասածը կարելի է հասկանալ հետևյալ կերպ։ ՀՀԿ-ն խորհրդարանում ընդդիմություն է դիտարկելու ոչ միայն «Ելքին», այլև «Ծառուկյան» դաշինքին։ Քանի որ հազիվ թե «Ելքի» ինը մանդատը լիներ պատկառելի ներկայացվածություն։ Սա նաև թափանցիկ ակնարկ է, որ կոալիցիա Ծառուկյանի հետ չի լինելու, և նրա ուժը խորհրդարանում «կխաղա» վերահսկելի ընդդիմության դերը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ