Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էնրիկեն խոստացել է, որ ամեն ինչ կլինի այլ կերպ

Էնրիկեն խոստացել է, որ ամեն ինչ կլինի այլ կերպ
11.04.2017 | 14:51

Այսօրվանից մեկնարկում է Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ փուլը: «Յուվենտուսն» ընդունում է «Բարսելոնին», Դորտմունդի «Բորուսիան»՝ «Մոնակոյին»: Պատշաճը մատուցելով վերջին երկուսին, այդուհանդերձ թույլ տվեք նկատել, որ օրվա գլխավոր մրցակցությունը մնում է առաջին դիմակայությունը: Եվրոպական գլխավոր խաղարկությունում «ծեր սինյորայի» ու կատալոնցիների վերջին հանդիպումն եղել է երկու տարի առաջ, ավարտվել է «Բարսելոնի» համոզիչ հաղթանակով: Այս դիմակայությունում էլ ֆավորիտը մնում է կատալոնյան ակումբը, ինչը սակայն չի նշանակում, թե ամեն ինչ կանխորոշված է:

«Յուվենտուսից» փայլուն մարզավիճակում է Պաոլո Դիբալան, ով նախքան մեկ քառորդի վիճակահանությունը ցանկություն էր հայտնել գլխավոր եզրափակչում մրցակից ունենալ կատալոնցիներին (ինչպես տեսնում ենք՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ), շարունակում է մրցակիցների դարպասն անդուլ խոցել Գոնսալո Իգուաինը, գերազանց է գործում թիմի պաշտպանական գիծը և, ընդհանարպես, սկուդետեում «Յուվեն» վստահորեն գնում է դեպի հերթական չեմպիոնական բարձունք: Խանգարող բան իրապես, թվում է, չկա, սակայն թիմի գլխավոր մարզիչը հավատացած է, որ դիմակայությունում իրենք չեն կարող յոլա գնալ առանց բախտի գործոնի: Ինչ վերաբերում է «Բարսելոնին», այստեղ իրավիճակը փոքր-ինչ այլ է: Ներքին առաջնությունում կատալոնցիները «Ռեալին» հետապնդողի դերում են, իսկ «Մալագայից» կրած վերջին պարտությունն ընդհանարապես շոկային էր թիմի երկրպագուների համար: Եվ այսուհանդերձ սա թիմ է, որ կարող է հանգուցային պահին այնպիսի պոռթկուն խաղ ցույց տալ, որ մահվան դողը պատի դիմացինին: Ինչևէ, խորհուրդ ու պահանջ ֆուտբոլասերին՝ բաց չթողնեք այս խաղը, քանի որ սպասվում է գերազանց ժամանց: Չմոռանանք, որ «Մալագայի» հետ ունեցած հանդիպումից հետո «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոստացել է, որ «Յուվենտուսի» հետ խաղում ամեն ինչ կլինի այլ կերպ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ