Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ռեալը» դիրքերը չի զիջում

«Ռեալը» դիրքերը չի զիջում
16.04.2017 | 12:56

Լա լիգայի հերթական տուրը փոփոխություններ չի մտցրել առաջատար եռյակի աղյուսակային դասավորությունում: Հաղթական հանդիպումներ են անցկացրել թե «Ռեալը». թե «Բարսելոնը», թե «Աթլետիկոն»: Վերջինս երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Օսասունային», առաջին երկուսն իրենց դիմակայություններում արձանագրել են նույն 3:2 հաշիվը:

Շնորհիվ Իսկոյի գոլի «արքայականը» վերջին րոպեներին արտագնայում հաղթանակ է կորզել «Սպորտինգից», իսկ «Ռեալ Սորսիեդադի» հետ մրցակցությունում կատալոնցիների համար հզոր նախադրյալ են եղել Մեսիի երկու գոլերը: «Ռեալն» ունի 75 միավոր՝ գումարած պակաս անցկացրած մեկ խաղ, «Բարսելոնի» միավորների թիվը 72-ն է, «Աթլետիկոյինը»՝ 65-ը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ