ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մանդատների շուրջ սպասվում է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում

Մանդատների շուրջ սպասվում է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում
15.05.2017 | 13:57

ԲՀԿ-ում խորհրդարանական ընտրություններից հետո լարված իրավիճակ է. պատգամավորական մանդատների շուրջ վեճը դեռ հանգուցալուծում չի ստացել:
Առաջիկայում սպասվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում, որի արդյունքում, հնարավոր է, մանդատների շուրջ խնդիրը լուծում ստանա:


«Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրվածները, ում անունից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում էր ներկայացվել և ովքեր հրաժարվեցին այդ դիմումներից, ունեին հրաժարվելու պատճառ: Գագիկ Ծառուկյանը պարտադրել է հրաժարվել մանդատներից նրանց, ում ինքն էր ֆինանսավորել, բայց նրանք ակնկալված ձայները չեն բերել դաշինքին: Նրանց շարքում կան թեկնածուներ, որ անձնական ֆինանսական միջոցներով են մտել ընտրապայքար ու ստացել ձայների ծանրակշիռ քանակ և հենց նրանք չեն ցանկանում հրաժարվել մանդատից:

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ