Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեկնարկեց կաունասյան եվրոպականը

Մեկնարկեց կաունասյան եվրոպականը
30.06.2017 | 12:04

Այսօր լիտվական Կաունաս քաղաքում մեկնարկում է մինչև տասնութ տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: 42 երկրի շուրջ 400 մասնակիցների մեջ են Հայաստանի պատվիրակներ Յուրի Իսրայելյանն ու Երվանդ Ներսիսյանը, Տիգրան Յաղուբյանը (60 կգ), Ռոբերտ Թորոսյանը (66 կգ), Սամվել Գևորգյանը (73 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ) և մեր միակ աղջիկ ներկայացուցիչը՝ Նունե Նազարյանը, որը հանդես կգա 48 կգ քաշային կարգում: Հավաքականն առաջնությանը նախապատրաստել է ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ