Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շոգ ամառ է սպասվում

Շոգ ամառ է սպասվում
11.07.2017 | 14:19

Կար կարծիք, որ երկարաշունչ, ցրտաշունչ ձմռանը հաջորդում է շոգ ամառը: Կապ ունե՞ն մեկը մյուսի հետ, և իրականում ինչպիսի՞ ամառ է մեզ սպասում: ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ «Իրատեսի» այս հարցերին ի պատասխան ասաց, որ մենք ունեցել ենք շատ ցուրտ ձմեռներ և համապատասխանաբար շատ զով ամառներ, և հակառակը. «Իրար հետ կապ չունեցող երևույթներ են: Այս տարի շոգ ամառ է սպասվում, օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր»: Անցյալ տարի ընդամենը մեկ օր է գրանցվել 40 աստիճան, ինչը, ըստ օդերևութաբանի, շոգ ամառ համարել չի կարելի: Այսպիսով` 40 և ավելի ջերմաստիճանները առջևում են:


Ակադեմիկոս, ֆիզիոթերապևտ-մանուալիստ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ընդգծում է, որ բարձր ջերմաստիճանի հետևանքով մարդու տոնուսը նվազում է, աշխատանքի արդյունավետությունը ցածր է լինում, որովհետև սիրտը և բոլոր օրգան-համակարգերը ծանրաբեռնված են աշխատում, օրգանիզմը հազիվ ինքն իրեն է վերականգնում, որ պահպանի մարմնի նորմալ ջերմաստիճանը (36,6օC): «Պետք է մինիմալ պայմաններ ստեղծել ցանկացած տիպի աշխատանքի դեպքում, ֆիզիկական աշխատանքը բարձր ջերմաստիճանի տակ լրիվ անթույլատրելի է»,- ասում է ֆիզիոթերապևտը, հավելում, որ պետք է ժամը 10-00-16-00-ին, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ավելի ուժեղ է, արևի տակ լինելուց զգուշանալ: Ի վերջո, կարելի է օգտագործել լայն ապակիներով ակնոց, լայնեզր գլխարկ, հովանոց:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ