ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Խուսափելու ձևն էլի գտել են

Խուսափելու ձևն էլի գտել են
08.09.2017 | 00:45

Հասարակությանն այլևս չի զարմացնում այն փաստը, որ այսինչ մեծահարուստի կամ պաշտոնյայի տղան խուսափում է բանակից կամ հորինված պատճառաբանությամբ ազատվել է զինծառայությունից: Սակայն, որքան էլ պաշտպանության նախարարությունը խստացնի վերջիններիս հանդեպ արտոնությունների սահմանման հնարավորությունը, հասարակությունից իրեն վեր դասող այս խավը գտնում է ջրից չոր դուրս գալու ճանապարհները:


Իսկ այն մեծահարուստների կամ պաշտոնյաների զավակները, որոնց «բախտը» չի ժպտացել, և զորակոչվել են ծառայության, դժվարություններից խուսափելու այլ եղանակներ են գտել: Քանի որ նվազագույնի է հասցվել միջամտությունը վիճակահանության ժամանակ, նրանք սկսել են գործ բռնել անձամբ զորամասի հրամանատարների հետ: «Արտոնյալները» դիրքեր չեն բարձրանում, ծառայությունն անցկացնում են միայն զորամասում, փոխարենը հաճախակի են դառնում խեղճուկրակ, անթիկունք ու անհովանավոր զինվորների սահմանային հերթապահությունները:


Թե այս խնդրին որքան է տեղյակ նախարարությունը, կարելի է ենթադրել, բայց այս մասին զինվորները բարձրաձայնում են միայն այն ժամանակ, երբ զորացրվում են ու տուն վերադառնում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ