Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առավել դյուրին է ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Հերունու վարկածը

Առավել դյուրին է ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Հերունու վարկածը
08.09.2017 | 06:49

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ գտնվող «Զորաց քարեր» հնավայրում այս տարվա օգոստոսին վերսկսվել էին ուսումնասիրությունները: Դամբարանախցի 2,5 մետր տարածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարբեր ժամանակաշրջաններում այստեղ կատարվել են բազմաշերտ թաղումներ: Բացվել է սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող անձնավորության դամբարան, որտեղ, ամենայն հավանականությամբ, նաև մարդկանց ու կենդանիների զոհաբերություն է կատարվել: Հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի տեսակետն անփոփոխ է. «Ի դեմս «Զորաց քարերի» մենք գործ ունենք ոչ թե աստղադիտարանի հետ, ինչպես պնդում էր Պարիս Հերունին, այլ դամբարանի: Հերունին ասում էր, որ անցքերով քարերը կամ աստղագիտական գործիքներն այստեղ 7500 տարվա պատմություն ունեն, մինչդեռ տարածքում հայտնաբերված հնագույն նմուշի տարիքը չի գերազանցում 4000-ը»:


Պարիս Հերունու հետևորդները սոցցանցերում ոչ պակաս ակտիվորեն ներկայացնում են իրենց տեսակետները, բարձրացնում հարցեր, որոնք անպատասխան են մնում: Հակառակ կողմն էլ համոզված է` հետաքրքրվողների հիմնական մասը չի տեսել պեղումների արդյունքները, այսինքն` այն մեծածավալ նյութը, որի հիման վրա կոնկրետ հետևություններ են արվում: Աշոտ Փիլիպոսյանը վտահեցնում է, որ «Զորաց քարեր» հնավայրի ուսումնասիրությունների ժամանակ որևէ գտածո չի հայտնաբերվել, որը թույլ տար եզրակացնել, որ ժամանակին այստեղ աստղադիտարան է եղել: Իսկ այն, որ քարերի վրա բացված անցքերից կարող է երևալ երկնակամարը, բավարար պայման չէ աստղադիտարանի համար: Հետաքրքիր է` ինչու՞ են լռում աստղագետները: Հավանաբար առավել դյուրին է ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Հերունու վարկածը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ