Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Կամային հաղթանակ

Կամային հաղթանակ
03.10.2017 | 10:07

Ռուսաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի առաջնության տասնմեկերորդ տուրում Ալեքսանդր Գրիգորյանի մարզած Մոսկվայի «Արարատը» հյուրընկալվելիս պարտության է մատնել «Ստրոգինոյին»: Տանտերերի խփած մեկ գոլին արարատցիները պատասխանել են երկուսով (Ալեքսեյ Ռեբկո, Ռոման Պավլյուչենկո): «Արարատը» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդ հանդիպումը հոկտեմբերի 7-ին է, Բրյանսկի «Դինամոյի» հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ