ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

«Իշխանահաճո» բախտ ունեցեք

«Իշխանահաճո» բախտ ունեցեք
27.10.2017 | 07:49

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը շատ հետաքրքիր ընթացք ստացավ: Իշխանությունն ու ընդդիմությունը սկսեցին իրար մեղադրել չծառայած լինելու մեջ: ՈՒմ «հանցանքն» է ավելի մեծ, ով քանի օր ու ժամ, քանի պատվոգիր ու կոչում է ստացել մեկ օր իսկ մարտական ծառայություն չանցկացրած: Քննեցին, կենսագրությունները «փռեցին» հանրության առաջ, ու ամեն մեկն իր տեղում «հերոսացավ»: Սակայն այս անօգուտ բանավեճից տուժեց օրենքը, որը, մի կողմից, դրական լուծումներ է առաջարկում, մյուս կողմից` բավական մեծ ռիսկերի առաջ է կանգնեցնում: Պաշտպանության համակարգը մեզ նման երկրում առաջնային ոլորտ է, որտեղ անձնավորված քննարկումներն ու քննադատությունները տեղին չեն: Օրենքը լուրջ, մասնագիտական կարծիքների կարոտ մնաց: Մի կողմում պաթետիկ հայրենասիրական զեղումներն էին, մյուս կողմում` ամեն ինչ սևացնող քննադատությունը:


Վերադառնալով ծառայած-չծառայած լինելու խոսակցություններին ու թե ով ծառայելով կամ չծառայելով ինչ կարիերա է արել, փաստենք, որ այս հարցում էլ խորհրդարանականները թացն ու չորը կրկին իրար խառնեցին: Ընդդիմությունն ասաց, թե իշխանության չծառայած ներկայացուցիչները «հոյակապ կարիերա» են արել, դարձել են նախարար ու պատգամավոր, իսկ իշխանությունը հակադարձեց, թե այս հարցում ճիշտ կլիներ իրենք էլ լռեին, քանի որ պակաս «հոյակապ» կարիերա էլ նրանք չունեն: Սակայն երկուսն էլ բաց թողեցին մի հանգամանք:


Իսկ ով է ասում, որ ՀՀԿ-ի չծառայածներն են միայն կարիերա արել, իսկ ծառայածնե՞րը: Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը ոչ միայն քաղաքական կարիերա են արել ու հասել պատգամավորի աթոռին, այլև այնքան «մեծ» է նրանց ռազմական ծառայությունը, որ գեներալ-լեյտենանտի կոչումների են արժանացել: Ինչ անենք, որ հազարավոր ծառայածների, մարտական սխրանքներ գործած անձանց ոչ անունն է հայտնի, ոչ կարիերա ունեն, ոչ էլ, ասենք, պատգամավորի աթոռ կամ էլ նախարարի պաշտոն: Այնպես որ, կարիերա անելը Հայաստանում այսօր ոչ թե, և ոչ միայն, գիտելիքներով է պայմանավորված, այլ ով որքանով է մոտ օրվա իշխանությանը, ով ինչ ծառայություն է արել ու անում հանուն այդ իշխանության պահպանման: Դրա համար և՛ չծառայածին է ամեն ինչ ներվում, և՛ գեներալների «փունջն» է ավելանում, և՛ մերձիշխանական, արհեստական ընդդիմություն ու գործիչներ են ստեղծվում: Այսինքն, բախտ ունեցեք, բախտ, որ իշխանության աչքին հաճո լինեք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ