Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչ-որ բան այն չէ

Ինչ-որ բան այն չէ
31.10.2017 | 12:12

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնմեկերորդ տուրում Գյումրու «Շիրակը» հյուրընկալել է «Ալաշկերտին» ու պարտություն կրել 0։1 հաշվով: Հյուրերը գոլը խփել են հանդիպման 89-րդ րոպեին:


Խաղն ուղեկցվել է տհաճ միջադեպով: Մարզասերներն անվայել պահվածք են դրսևորել հյուր եկած թիմի գլխավոր մարզչի նկատմամբ, ինչն այնուհետ վերածվել է համընդհանուրի նկատմամբ անթույլատրելի պահվածքի: Տարօրինակ է մնում, թե այդ ինչպես են գյումրեցի երկրպագուներն իրենց այդպես անվայել պահել: Ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ, և դա լավագույնս գալիս է հաստատելու «Ալաշկերտի» տարածած պաշտոնական հաղորդագրությունն իր լղոզված մեկնաբանություններով, ամեն ինչ «Շիրակի» ու նրա երկրպագուների վրա բարդելու ջանքերով, թիմի նախագահ Բագրատ Նավոյանին էլ ձեռաց Սասունցի Դավիթ ներկայացնելով:
Անկախ նրանից, թե ով է եղել այս միջադեպի նախաձեռնողը (կարծում ենք, տվյալ դեպքում պիտի խստագույնս գործողության մեջ դրվի օրենքը), եղածը չափազանց տխուր է: Առանց այն էլ եղածներս մի բուռ է (սա՝ առհասարակ), ունեցածներս` մատների վրա հաշվվող այս մի քանի թիմը (սա` մասնավորապես), որոնք տարվա մեջ չորս անգամ իրար հետ հանդիպելու դժբախտությունը, թե երջանկությունն ունեն, ինչ է թե կարողանանք ցույց տալ, որ մեզանում էլ առաջնություն կա, հանդիպումների որոշակի քանակ կա:
Ինչևէ: Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» արդեն 23 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ վերջին վեց խաղում սա «Շիրակի» երրորդ պարտությունն էր (մյուս երեքն ավարտվել է ոչ-ոքի):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ