ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

ՀՀԿ-ն կողմ է կառավարության նիստերը դռնփակ անելու որոշմանը

ՀՀԿ-ն կողմ է կառավարության նիստերը դռնփակ անելու որոշմանը
02.02.2018 | 15:37

Բավական շատ ժողովրդավար երկրներում կառավարությունների նիստերը դռնփակ են` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որ նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը կլինեն դռնփակ: «Եթե որևէ մեկը համոզի, որ Գերմանիան, Իսրայելը ժողովրդավարական չեն, ի՞նչ կարող եմ ասել. այս երկրներում կառավարության նիստերը փակ են, Իսրայելում չի էլ թույլատրվում որևէ օտար մարդու ներկայություն կառավարությունում, իսկ մեզ մոտ բացի կառավարության անդամներից, ուրիշ ներկայացուցիչներ էլ կան: Հիմա, որ դեմ են արտահայտվում, հարցնում եմ՝ եթե այդպես է, կա միջազգային պրակտիկա, աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում դռնփակ են նիստեր անում, նաև Մեծ Բրիտանիայում է այդպես, ի՞նչն է խնդիրը»,- ասաց նա: Շարմազանովը հավելեց, որ բացի այդ, ցանկացած օրինագծի քննարկում խորհրդարանում բաց է լինելու: Դիտարկմանը, թե Հայաստանը պետք չէ համեմատել այդ երկրների հետ, նա արձագանքեց. «ՈՒրեմն թող չասեն, որ հետընթաց է, իրենք ասում են՝ եթե փակ է, ուրեմն հետընթաց է, իսկ Հայաստանը բոլոր միջազգային կազմակերպությունների գոնե վերջին հետազոտությունների արդյունքներով՝ գնում է դեպի ժողովրդավարություն:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահը հանդես էր գալիս պաշտոնական ելույթով ԵԽԽՎ-ում, պարոն Յագլանդի հետ հանդիպում եղավ, ու որևէ պատգամավոր հարցականի տակ չդրեց Հայաստանի ժողովրդավարության հարցը, իսկ Յագլանդն էլ կասկածի տակ չդրեց, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ»: Շարմազանովն ընդգծեց, որ դա արվում է ոչ թե գաղտնիք պահելու համար, այլ որ կառավարության որևէ անդամ կաշկանդված չլինի բանավեճերի, քննարկումների համար, իսկ պառլամենտում հնարավորություն կա կառավարության ներկայացուցիչներին հարցեր տալու, նրանց լսելու: «Խոսքի ազատության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- եզրափակեց նա։

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ