Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թունավորում Հնաբերդում. հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ

Թունավորում Հնաբերդում. հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ
27.03.2018 | 17:40

Մարտի 26-ին՝ ժամը 9.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Հնաբերդ գյուղի բնակիչներ, 37-ամյա Գևորգ Ի.-ն, 31-ամյա Աննա Ի.-ն, 7-ամյա Գագիկ Ի.-ն, 10-ամյա Արփինե Ի.-ն, 3-ամյա Արևիկ Ի.-ն, 34-ամյա Կարապետ Ի.-ն, 25-ամյա Արփինե Պ.-ն, 5-ամյա Մերի Ի.-ն, 3-ամյա Կարեն Ի.-ն և 1 տարեկան Դավիթ Ի.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, իրենց տանը, կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Դիտվել է՝ 3069

Մեկնաբանություններ