ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Շարմազանովը համաձայն չէ, որ Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Շարմազանովը համաձայն չէ, որ Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ
12.04.2018 | 11:51

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում Freedom House-ի եզրակացությունը, թե Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ: «Ես կարող եմ դրան հակադրել բազմաթիվ պաշտոնական տեսակետներ ԵՄ-ից՝ տիկին Մոգերինիից, պարոն Յագլանդից, ԵԽԽՎ մեր գործընկերներից, ԱՄՆ դեսպանից, նրանք նշում են, որ երբեք Հայաստանն այսքան մոտ չի եղել Եվրոպական Միությանը, որքան այսօր», - ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ԵՄ-ն ժողովրդավարական արժեքների ջատագով է, և դժվար թե դեպի ավտորիտար գնացող պետությունը մոտ լինի Եվրոպական Միությանը:

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ