Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ութերորդ անգամ է եզրափակչում

Ութերորդ անգամ է եզրափակչում
04.05.2018 | 17:27

Մայիսի 26-ին Կիևում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը անգլիական «Լիվերպուլի» պատմության մեջ կլինի թվով ութերորդը: Այս ցուցանիշով այն հավասարվեց կատալոնյան «Բարսելոնին»: Այս երկուսից ավելի շատ եզրափակիչներ ունեցել են «Յուվենտուսը» (9), «Բավարիան» (10), Միլանը (11), «Ռեալը»` 16: Հետաքրքրական է, որ այս եզրափակչում «Լիվերպուլի» մրցակիցը այդ նույն «արքայականն» է, որը եզրափակչում երկու հանդիպումների արդյունքով 4:3 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»:


Իր ութ եզրափակչից անգլիական ակումբը կարողացելէ հաղթել հինգում: Դրանք եղել են 1976-77, 1977-78, 1980-81, 1983-84, 2004-05 մրցաշրջաններում: Նկատենք, որ 1980-81թթ. եզրափակչում «Լիվեպուլի մրցակիցն եղել է Մադրիդի «Ռեալը»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ