Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շարմազանով. Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ՝ հակահեղափոխական

Շարմազանով. Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ՝ հակահեղափոխական
18.05.2018 | 14:33

ՀՀԿ-ն շարունակելու է գործել հանուն ՀՀ քաղաքացիների անվտանգության, Արցախի անվտանգության ամրապնդման` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


Նա ընդգծեց, որ կուսակցության համար շատ կարևոր են բանակաշինության, Արցախի միջազգային ճանաչման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, ազգային արժեքների ամրապնդման խնդիրները: Անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին, թե, իբր, ՀՀԿ-ն որոշել է նոր ձևավորված կառավարության նկատմամբ ռևանշի հասնել, Շարմազանովը պատասխանեց. «Ուզում եմ նշել, որ ՀՀԿ-ն եղել և մնում է բացարձակապես որպես քաղաքական միավոր: Մենք քաղաքական կուսակցություն ենք: Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ՝ հակահեղափոխական, նման եզրույթներ օգտագործելը իրականության հետ որևէ կապ չունի»: Նա ընդգծեց, թե իրենք ոչ մենշևիկ են, ոչ էլ բոլշևիկ: «Այդ ժամանակաշրջանն անցել է: Մենք քաղաքական կուսակցություն ենք, զբաղվել և զբաղվելու ենք քաղաքական գործունեությամբ», - ասաց Շարմազանովը:

Դիտվել է՝ 2746

Մեկնաբանություններ