Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինիեստան` ճապոնական ֆուտբոլում

Ինիեստան` ճապոնական ֆուտբոլում
25.05.2018 | 06:34

Ճապոնական «Վիսել Կոբե» ակումբը պաշտոնապես հայտնել է «Բարսելոնի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստայի` ակումբի անդամ դառնալու մասին: Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է մայիսի 24-ին, սակայն այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Ընթերցողին հիշեցնենք, որ շատ ավելի վաղ խոսվում էր Ինիեստայի` չինական ֆուտբոլ տեղափոխվելու մասին: Ավելին, հստակ ասվում էր նաև, թե կոնկրետ ինչ ակումբում է հանդես գալու, ինչքան ժամանակով և որքան գումար է ստանալու դրա համար: Ակնհայտ է, որ վերջին պահին ճապոնական ակումբը շատ ավելի գերազանց պայմաններ է առաջարկել կատալոնյան ակումբի ֆուտբոլիստին, որն իսպանական ֆուտբոլին իր վերջին ծառայությունները կմատուցի երկրի ազգային հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը հանդես գալով:


Հավարտ նշենք, որ Անդրես Ինիեստան «Բարսելոնի» կազմում սկսել է հանդես գալ 2002 թվից, դարձել է երկրի իննակի չեմպիոն, վեցակի գավաթակիր, յոթակի սուպերգավաթակիր, չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երեք անգամ` ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում, նույնքան անգամ դարձել աշխարհի ակումբային առաջնութան հաղթող: Նա խոշոր նվաճումների է հասել և երկրի հավաքականի կազմում` դառնալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Ի միջի այլոց, այդ նրա ոսկի գոլը 2010-ին իսպանական ընտրանուն հասցրեց չեմպիոնական բարձունքի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ