Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էդմոն Մարուքյան. Բոլոր կոնֆիգուրացիաներով մենք կմասնակցենք խորհրդարանական ընտրություններին

Էդմոն Մարուքյան. Բոլոր կոնֆիգուրացիաներով մենք կմասնակցենք խորհրդարանական ընտրություններին
12.06.2018 | 21:57

Նոր իրողությունների ներքո քաղաքական փոփոխություններ են եղել, ուստի քննարկում ենք ապագա պրոցեսները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով խորհրդարանական ընտրություններից։ Նրա խոսքով՝ այս պահին չի քննարկվում առանձին կամ դաշինքով ընտրությունների մասնակցության հարցը։ «Դա ապագայի հարց է»,- նշեց նա։

Հարցին` եթե «Քաղաքացիական պայմանագիրը» որոշի, որ առանձին է մասնակցելու ընտրություններին, «Լուսավոր Հայաստանը» միայնակ կգնա ընտրություններին և կկարողանա հաղթահարել անցողիկ շեմը, Մարուքյանն ասաց. «Ձեր հարցն արդեն ի սկզբանե անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ։ Բոլոր կոնֆիգուրացիաներով մենք կմասնակցենք ընտրություններին։ Բոլոր քաղաքական ուժերը, անկախ իրենց դասավորվածությունից, պետք է մասնակցեն ընտրություններին՚:

Դիտվել է՝ 3447

Մեկնաբանություններ