Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ֆավորիտը Արայիկ Հարությունյանն է

Ֆավորիտը Արայիկ Հարությունյանն է
15.06.2018 | 01:03

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ 2020-ին նախագահ չառաջադրվելու հայտարարությունը, որ երկրում առկա լարվածությունը մեղմացնելու նպատակ էր հետապնդում, իրականում մի քանի հանգամանքով էր պայմանավորված, չնայած այսօր ոմանք շտապում են օր առաջ հասնել նրա հրաժարականին: ԼՂՀ նախագահը, այդուհանդերձ, իրավիճակի հանգուցալուծման սեփական սցենարն ունի: Մեր տեղեկություններով, նա արդեն ունի իրավահաջորդի իր նախընտրած թեկնածուն: Պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը բոլորի համար անսպասելի էր, քանզի ոչ ոք նման պահանջ չէր ներկայացրել:

Պարզվում է, նրա համար սա ոչ թե քաղաքականությունից հեռացում է, այլ հակառակը՝ քաղաքական «ցատկահարթակ»: Առաջիկայում Հարությունյանը «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպչական աշխատանքներով է զբաղվելու՝ պատրաստվելով նախագահի ընտրություններին: Այս հարցում նա ունի մի քանի ուղղությամբ աջակցություն՝ ԼՂՀ գործող նախագահի հավանությունը և հանրության շրջանում ընդունելի ղեկավարի համբավ: Տնտեսագետները պնդում են նաև, թե նրա կառավարման տարիներին Արցախի տնտեսությունը բարձր աճ է արձանագրել: Ավելին, լինելով բավական երիտասարդ, համապատասխանում է նաև այսօրվա իշխանավորների տարիքային ցենզի չափանիշին: Այլ խոսքով, պետնախարարի պաշտոնից հրաժարումը, որն ամենևին էլ օրվա պահանջ չէր, իրականում ԼՂՀ-ում իշխանությունն անցնցում, սահուն փոխանցելու նպատակ է հետապնդում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ