ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փաշինյան-Սարգսյան առճակատումն անխուսափելի՞ է

Փաշինյան-Սարգսյան առճակատումն անխուսափելի՞ է
27.07.2018 | 01:51

«Հնարավոր չէ, որ ինչ-որ պահի հակասություններ չառաջանան նախագահի և վարչապետի միջև, ու դա ամենևին պայմանավորված չէ սուպերվարչապետության գործոնով, նրանք աշխարհայացքի մեծ տարբերություն ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց նախագահականի մեր աղբյուրը, հիշեցնելով, որ փոքր լիազորությունների մասին լավ իմանալով է Արմեն Սարգսյանը ստանձնել այդ պաշտոնը:


Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում բավականին կտրուկ խոսեց լիազորությունները «կիսելու» մասին, նախ ասաց, թե դրա համար ժամանակ է պետք, հետո էլ. «Ո՞վ է ասել, որ բալանսավորում պետք է լինի նախագահի ու վարչապետի միջև: Եթե որևէ մեկը մտածում է, որ պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա պետության վերջն է»: Փաշինյանն արդեն զգում է, թե որտեղից կարող է նրան իրական վտանգ սպառնալ. Արմեն Սարգսյանի գործոնը բավականին ծանրակշիռ է դառնում և կարող է խառնել նրա ծրագրերը:
Նույն աղբյուրի պնդմամբ, այսօր դեռ լուրջ հակասություններ չկան նրանց միջև, քանի որ գլոբալ հարցեր չեն դրված սեղանին, սակայն ակնհայտ է, որ հատկապես դրսում Արմեն Սարգսյանի շուրջ ստեղծվում է համապատասխան մթնոլորտ, և Հայաստանում հենց նա է դիտարկվում որպես փաստացի իշխանություն: Բնականաբար, այս իրողությանը հանգիստ չի կարող վերաբերվել Փաշինյանն իր թիմով, թեև, ըստ մեր աղբյուրի, մինչ խորհրդարանական ընտրություններ պատրաստ են հանդուրժելու Արմեն Սարգսյանի դիրքերի ամրապնդումը, իսկ հետո էլ ուրբաթը շաբաթից գուցե և շուտ գա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ