ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

ՀԱԿ-ը «պատմական պահ» է համարում Քոչարյանին մեղադրանք առաջադրելը

ՀԱԿ-ը «պատմական պահ» է համարում Քոչարյանին մեղադրանք առաջադրելը
28.07.2018 | 11:38

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «պատմական պահ» է որակում Մարտի 1-ի գործի շրջանակներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելու իրավապահների որոշումը:

«Պատմական է այն առումով, որ Հայաստանի ժողովուրդը հասնում է արդարության իրականացմանը: Ինձ համար Մարտի 1-ի գործի հետ կապված միշտ չափանիշ է Մարտի 1-ի զոհերի ծնողների վերաբերմունքը: Բարի լուրից հետո զանգել եմ և շնորհավորել ենք իրար, աչքալուսանք ենք տվել»` ասել է Արամ Մանուկյանը: «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Քոչարյանը երկրի նոր իշխանություններին մեղադրեց իր հանդեպ «վենդետա» և «քաղաքական հետապնդում» իրականացնելու մեջ: Արամ Մանուկյանը կարծում է՝ Քոչարյանի այդ հայտարարություններին ոչ մեկը չի հավատա: «Մանկական փոքրիկ հնարքներ են, որոնցով ինքը փորձելու է, գուցե փաստաբաններն են խորհուրդ տվել, գործը ներկայացնել որպես քաղաքական: Չի աշխատի, ատելությունը, արդարադատությունը, փաստերը հզոր են»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը:

Դիտվել է՝ 4198

Մեկնաբանություններ