ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ոգևորված են

Ոգևորված են
11.09.2018 | 00:31

Երբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերը ներկայացրեց հանրությանը, ոչ բոլորը դրանք միանշանակ ընդունեցին: Նախկին նախարարը նաև քննարկումների հարթակ ստեղծեց բուհերի ուսանողների հետ՝ ներկայացնելով ծրագրերի առավելությունները, սակայն շահագրգռությունն այնքան էլ մեծ չէր:


Վերջին շրջանում, բուհերի ղեկավարների վստահեցմամբ, «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցողների բավականին մեծ ակտիվություն է նկատվում: Ծրագիրը ժամանակին բուռն քննարկումների դաշտ էր բացել նախ և առաջ այն պատճառով, որ վերջ դրվեց անվճար ուսուցման դեպքում տարկետում ստանալու կարգին: Հիշեցնենք, որ այս ծրագիրը պաշտպանության նախարարությունը ներկայացրել է դեռևս 2017-ի ապրիլին։ «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցողները ստանում են տարկետում, սովորում բուհում, ապա սպայական հաստիքով 3-ամյա ծառայության անցնում առաջնագծում՝ ստանալով նաև սպայական աշխատավարձ։


Ի դեպ, 2018-2019 ուսումնական տարվա համար պաշտպանության նախարարությունը 500 տեղ էր հատկացրել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ