ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ճշտում-հերքում-հաստատում են

Ճշտում-հերքում-հաստատում են
14.09.2018 | 00:19

Բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել պաշտպանության գերատեսչությունում և ընդհանրապես իշխանությունում: Վերջին օրերին այնքան հակասական տեղեկատվական արտահոսքեր են լինում, որ շարքային քաղաքացին ուզում է հասկանալ` որն է դրանց մեջ իրականը, որը՝ քարոզչական հնարք:


Ամենասարսափելին այս ամենում այն է, որ այս խաղերի ողջ տիրույթում ներգրավված է երկրի թիվ մեկ կարևոր կառույցը՝ պաշտպանության նախարարությունը: Նախ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց, թե Մարտի 1-ին բանակին կրակելու հրահանգ է տրվել և առաջնագիծը նոսրացված է եղել, սակայն ընդամենը մեկ օր անց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հերքեց դա: «Առաջնագիծը նոսրացված չի եղել, առաջնագծում մարտական աշխատանքը եղել է սովորական: Ես, որպես օպերատիվ վարչության պետ, պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման հետ կապված, կարող եմ ասել՝ տվյալ դեպքերի ու առաջնագծի անմիջական գործողություններն իրար հետ չպետք է կապել»,- ասել է Արտակ Դավթյանը, հավելելով, թե Մարտի 1-ին բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ, կրակելու հրաման չի եղել:

«Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են ինչ-որ անհատ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ»,- փաստել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Սակայն բավական անորոշ է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանումը. «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է: Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում՝ իրենց պարտականությունները կատարելիս, թե դրանից ավելի ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»:
Խիստ տարօրինակ է ու նաև մտահոգիչ, որ այս կարևոր ոլորտը դառնում է թատերաբեմ պաշտոնյաների այս կամ այն մտքերը ճշտելու-հերքելու-հաստատելու գործընթացում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ