ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«100 %-ով պետք է փակվի, բայց մարդիկ սովից մահանա՞ն»

«100 %-ով պետք է փակվի, բայց մարդիկ սովից մահանա՞ն»
26.10.2018 | 01:13

Ամուլսարի խնդիրը դեմ է առել իշխանության կոկորդին։ Ոչ կարող են արգելել շահագործումը, ոչ էլ թույլ տալ։ Երկու դեպքում էլ վնասները մեծ են. մի դեպքում ֆինանսական, մյուս դեպքում` բնապահպանական։ Սա կարծես քիչ էր, հիմա էլ Ալավերդու պղնձաձուլարանի հարցն է մեջտեղ եկել։ Ի նշան բողոքի` ալավերդցիները ցույց կազմակերպեցին, առայժմ գտնվել է ժամանակավոր տարբերակ` գործարանը դեռ կշարունակի աշխատել։
Բնապահպանական տեսանկյունից Հայաստանում իրավիճակը բավականին մտահոգիչ է։ Բնապահպան Կարինե Դանիելյանն ընդգծեց, որ խնդիրները քայլ առ քայլ պետք է լուծել։ «Բայց կտրուկ քայլերը վտանգավոր են սոցիալ-տնտեսական առումով։ Որպես էկոլոգ, կարող եմ ասել, որ Ալավերդու պղնձաձուլարանը 100 %-ով պետք է փակվի։ Սակայն մարդիկ մնալու են առանց աշխատանքի, սովից մահանա՞ն։ Հիմա ո՞րն է ճիշտը»,- հռետորական հարց հնչեցրեց բնապահպանը, հավելելով, որ նախ պետք է նոր աշխատատեղեր ստեղծել, հետո գնալ կտրուկ քայլերի։


Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, Կարինե Դանիելյանը փաստեց, որ այս ոլորտը մեր երկիրը հասցրել է աղետալի վիճակի, քանդել են ողջ ընդերքը։ Մի կողմ թողնելով ոլորտի կոռուպցիոն ռիսկերը հանքերի նման շահագործումը մարդկանց առողջությանն է մեծ վնաս հասցնում։ Այս տեսանկյունից «ռեկորդակիր» են Սյունիքի և Լոռու մարզերը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ