Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դավիթ Սանասարյանը գնաց ՔՊ

Դավիթ Սանասարյանը գնաց ՔՊ
02.11.2018 | 14:42

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից: Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նա ասել է, որ 11 տարի է անցել այն պահից, երբ անդամագրվել է «Ժառանգություն» կուսակցություն։

«Կայացրել եմ որոշում և դուրս եմ եկել կուսակցությունից», - ասաց Դավիթ Սանասարյանը։ Նա շնորհակալություն հայտնեց իր ընկերներին, նշելով, որ այդ տարիները եղել են իր քաղաքական հասունության որոշիչ ժամանակահատված։ «Բայց ամիսներ շարունակ մասնակցությունս արհեստական էր։ 2017-ի հունվարից բացակայել եմ, չեմ մասնակցել որոշումների կայացմանը, որոշ որոշումների հետ էլ համամիտ չեմ եղել», - ասաց նա և տեղեկացրեց, որ որոշել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Դիտվել է՝ 2015

Մեկնաբանություններ