ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՅԴ. Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը բացասական արձագանք է գտնելու նաև արտերկրի մեր հայրենակիցների մոտ

ՀՅԴ. Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը բացասական արձագանք է գտնելու նաև արտերկրի մեր հայրենակիցների մոտ
22.12.2018 | 17:05

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, քննելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, խոր մտահոգություն է հայտնում առաջադրվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ:


Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնավորման ու հանրային քննարկման նախարարությունները միավորելու, մի շարք պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և լուծարելու կառավարության նախաձեռնությունը որևէ քննադատության չի դիմանում։ Խնդրահարույց և կամայական այդ որոշումը հղի է լրջագույն բացասական հետևանքներով։ Չժխտելով օպտիմալացման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ չկշռադատված և շտապողական ցանկացած քայլ համարում ենք անընդունելի։ Հատկապես անթույլատրելի է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների, որպես առանձին պետական կառավարման մարմինների, գոյությունը հարցականի տակ դնելու մոտեցումը:


Սփյուռքի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու, մեծ հայրենադարձություն կազմակերպելու մասին կառավարության հայտարարած նպատակները, թվում էր, պետք է հանգեցնեին հայեցակարգային նոր մոտեցումների որդեգրման։ Սակայն Սփյուռքի նախարարության գործունեությունը վերարժևորելու փոխարեն՝ առանց լայն, համակողմանի հանրային և փորձագիտական քննարկման որոշում է կայացվել լուծարել նախարարությունը։ Համահայկական կառույցի բացը մասամբ լրացնող Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը վստահաբար բացասական արձագանք է գտնելու նաև արտերկրի մեր հայրենակիցների մոտ:


Անկախ նրանից, թե վերոնշյալ նախարարությունն իր առջև դրված խնդիրները կարողացել է լուծել, թե ոչ, այն կոչված է ոչ միայն հանդիսանալու արտերկրի ու Հայաստանի հայությանն իրար կապող պետական հիմնական օղակը, այլեւ հայությանը մեկ ու ամբողջական տեսնելու գաղափարական մոտեցման դրսևորումն է։ Սփյուռքի ամրապնդումն ու հզորացումը ռազմավարական կարևոր խնդիր է և հայրենիքի անվտանգության ու առաջընթացի հիմնական երաշխիքներից մեկը:


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում երկրի իշխանություններին՝ վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառության մեջ դրած օրենքի նախագիծը և հատկապես Սփյուռքի նախարարությանը վերադարձնել իր իսկական առաքելությունը՝ ըստ հարկի նորոգված ու բարեփոխված օրակարգով»:

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ