Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դիպլոմ կեղծած ՔՊ-ականը՝ Վարդենիսի քաղաքապետի թեկնածու

Դիպլոմ կեղծած ՔՊ-ականը՝ Վարդենիսի քաղաքապետի թեկնածու
01.02.2019 | 04:09

Փետրվարի 17-ին Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է նաև «թավշյա հեղափոխությունից» հետո կարճ ժամանակահատված փոխմարզպետ աշխատած Վահան Զարոյանը: ՔՊ-ական թեկնածուն, ըստ «Իրատեսի» զրուցակցի, լավ է տիրապետում պահի թելադրանքով գործելու արվեստին: «Մեր տեղեկություններով՝ Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչն էլ Փաշինյանը ներել չի կարողացել ու նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից»,- ասաց վարդենիսցի մեր զրուցակիցը: Վարչապետի ասածը, թե չեն հանդուրժելու հեղափոխության արժեքները խեղող երևույթները, փաստորեն, նման դեպքերի համար էր:


Մեզ նաև փոխանցեցին, որ դիպլոմ կեղծելու մասով թեկնածուի նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել, ինչը, սակայն, կարճվել է վերջին համաներման ժամանակ: «Այս պահին Վարդենիսում մթնոլորտը լարված է: Զարոյանը փորձում է փաշինյանամերձ մարդ ներկայանալ ու ընտրողներին համոզել, թե ՔՊ-ն է իրեն առաջադրել, ինչն այդպես չէ: Ավելին, Փաշինյանին վերջինիս արարքն այնքան տհաճ է եղել, որ Վարդենիսի՝ հրաժարական ներկայացրած քաղաքապետի հեռանալուց հետո ԺՊ չի նշանակել, այնուհետ չի ընդգրկել ՔՊ-ի ռեյտինգային թեկնածուների ցանկում»,- ասացին տեղացիները:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ