Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.02.2019 | 01:43

Անզգամը հակառակ է ամեն ինչի, բայց իմաստուն շրթները հանճարի զենքն են։ Խելացի մարդու իմաստությունը երևում է նրա ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը` իրենց մոլորությունից։ Անօրենների տները պիտի դատապարտվեն արդարության կողմից, բայց արդարների տները հաճելի են դրան։ Զգայուն մարդու սիրտը տրտմություն է իր համար, բայց ուրախության ժամանակ նա թշնամանքի չի խառնվում։


Առակներ 14. 7-10

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ