ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ալիևը «քաղաքակիրթ» պահվածքին վերջ դրեց

Ալիևը «քաղաքակիրթ» պահվածքին վերջ դրեց
13.02.2019 | 16:36

Մինչ Նիկոլ Փաշինյանն անընդհատ պնդում է, թե Արցախը պետք է բանակցություններին մասնակից դառնա, սակայն գործնականում հայտարարությունից այն կողմ չի անցնում ոչինչ, Ալիևը նրանից առաջ է անցնում։ Ի պատասխան Փաշինյանի, Ալիևը հայտարարել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում և Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, Բաքուն երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ: Սա Ադրբեջանի նախագահը միշտ է ասել ու ասում, սակայն նորություն է այն, որ նա դրանից հետո հավելում է.

«Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում»։
Ի՞նչ առավելության մասին է խոսքը։ Եթե մարտի դաշտում ռազմական հավասարակշռությունը նկատի ունի, հասկանալի է, բայց բանակցային սեղանի ի՞նչ առավելության մասին է ակնարկում։ Փաստորեն, ի հեճուկս Փաշինյանի հայտարարությունների, թե բանակցություններ չեն ընթանում, իրենք դեռ պատմություն են ուսումնասիրում, պարզվում է, Ալիևն արդեն արդյունքների ու առավելությունների մասին է խոսում։ Ավելին, նա հայտարարում է, որ Փաշինյանի հայտարարությունը, թե Ղարաբաղը բանակցությունների կողմ պետք է լինի, աջակցություն չի ստացել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Այսօր աշխարհում ուժի գործոնը դառնում է գերակշռող, «ուժն է ծնում իրավունք»,֊հավելել է Ադրբեջանի նախագահը։


Պետք է սպասել Հայաստանի վարչապետի պարզաբանմանը. նախ ի՞նչ առավելությունների մասին է խոսում Ադրբեջանի «քաղաքակիրթ» ղեկավարը և հետո՝ Ղարաբաղը բանակցային սեղան վերադառնալու նրա առաջարկը զուտ հայկակա՞ն կողմի ցանկություն է, թե՞ համանախագահներից գոնե մեկի հավանությունը ստացել է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ