Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Լիվերպուլ»-ը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

«Լիվերպուլ»-ը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը
02.06.2019 | 15:22

Անգլիական «Լիվերպուլ» ակումբը նվաճեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը: Մադրիդի «Էստադո Մետրոպոլիտանո» մարզադաշտում Լիվերպուլը 2:0 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Տոտենհեմ»-ի նկատմամբ: Հաշիվը 2-րդ րոպեին բացեց Մոհամեդ Սալահը՝ 11-մետրանոցից, 87-րդ րոպեին Դիվոք Օրիգին կրկնապատկեց:

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ