Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում է

Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում է
30.06.2019 | 10:17

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ: Մինսկում շարունակվող խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Ալեքսանյանը մրցեց Դանիել Գաստլի հետ և պարտության մատնեց 3:1 հաշվով: Գյումրեցի մարզիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ:


Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե: Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը և Գոռ Ներսիսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:


Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020-ի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ