Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սարգիս Ստեփանյանը կմասնակցի բազկամարտի աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը

Սարգիս Ստեփանյանը կմասնակցի բազկամարտի աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը
02.07.2019 | 23:44

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամ, Հայաստանի բազկամարտի հավաքականը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը հուլիսի 6-8-ը կմասնակցի Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայանալիք բազկամարտի աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սարգիս Ստեփանյանը:


Նա մասնավորապես նշել է.
«Ցանկության դեպքում հնարավոր է հաղթահարել յուրաքանչյուր խնդիր: Ընդամենը պետք է կենտրոնացնել ուժերը այն բանի վրա, ինչն իսկապես շատ ենք ուզում: Անկախ նրանից, թե քանի տարեկան ենք , ինչ ֆիզիկական տվյալներով՝ անհրաժեշտ է ճիշտ օգտագործել ունեցած ժամանակը, ապրելու հնարավորությունը՝ կյանքում հաղթած դուրս գալու ու երջանիկ լինելու համար: Մեր երազած կյանքը կառուցելու համար մեր առաջ բաց է անսահման հնարավորություն:


Գնում ենք հաղթելու 2019թ-ի հուլիսի 6-ից - 8-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը։
Հատուկ շնորհակալություն՝ Armenian Wounded Heroes Fund ին, մեզ հովանավորելու և միշտ հայ զինվորի կողքին լինելու համար...»:

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ