Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Երկու քա­րի ա­րան­քում

Երկու քա­րի ա­րան­քում
04.10.2019 | 00:37
Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար հա­ջորդ թի­րա­խը կա­ռա­վա­րու­թյու­նում պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն է։ Դա­վիթ Տո­նո­յա­նը, որ­պես ու­սա­դիր­նե­րով մարդ, չի կա­րող ըն­կա­լե­լի ու ըն­դու­նե­լի լի­նել Փա­շի­նյա­նին, և վեր­ջինս, ըստ շր­ջա­նառ­վող լու­րե­րի, ա­ռա­ջի­կա­յում պատ­րաստ­վում է նրան ևս պաշ­տո­նանկ ա­նե­լու։ Սա­կայն, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, Տո­նո­յա­նի առն­չու­թյամբ կա մի մտա­հո­գու­թյուն։ Նա ըն­դուն­ված է գե­նե­րալ­նե­րի, հրա­մա­նա­տար­նե­րի շր­ջա­նում, և ե­թե Տո­նո­յա­նը հե­ռա­նա­լուց հե­տո ո­րո­շի քա­ղա­քա­կան կյան­քում ե­ղա­նակ փո­խել, բա­վա­կան տհաճ ի­րա­վի­ճա­կում կա­րող է հայ­տն­վել Փա­շի­նյա­նը։
Այս մտա­հո­գու­թյունն ան­տե­ղի չէ, ո­րով­հետև, նույն աղ­բյու­րի փո­խանց­մամբ, ո­րոշ գե­նե­րալ­ներ նեղ շր­ջա­նա­կում ա­սել են, որ կա­ռա­վա­րու­թյու­նում մնա­ցել է միայն մի մարդ, ո­րին նրանք կմիա­նան, ե­թե քա­ղա­քա­կան ան­կան­խա­տե­սե­լի զար­գա­ցում­ներ լի­նեն։ Ի դեպ, քա­ղա­քա­կան ո­րոշ ու­ժե­րի հա­մար ևս Տո­նո­յանն ըն­դու­նե­լի է։ Իսկ այս հան­գա­ման­քին չի կա­րող Նի­կոլ Փա­շի­նյա­նը հան­գիստ վե­րա­բեր­վել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ